Սիրիայի արաբական բանակի զորքերի կողմից Դամասկոսի արևելքում գտնվող արևելյան Գուտայի 7 ամիս շարունակվող շրջափակումը ճեղքելու վերջին հուսահատ փորձն ամբողջությամբ կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Հարձակումը սկսվեց նոյեմբերի 22-ինմեծամասամբ Հորդանանից ժամանած հազարավոր սիրիացի և այլազգի վարձկանների մասնակցությամբ: Նրանց գլխավոր նպատակը մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Օտեիբա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր, որը համարվում էր Դամասկոսի արվարձանում զինված խմբավորումների գլխավոր հենակետը:
Տեղեկատվական տարբեր աղբյուրների համաձայն հարձակման օպերացիան նախապատրաստվել էր Հորդանանում տեղակայված սաուդյան, իսրայելական և ամերիկյան համատեղ շտաբի կողմից, որտեղ վաձկանները հատուկ պատրաստություն են անցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության գործակալության ինստրուկտորների կողմից և ֆինանսավորվել սաուդյան նավթադոլարներով: Այնուհետև զինված ջոկատները ներթափանցել են Սիրիայի տարածք և արբանյակից ստացված լուսանկարների օգնությամբ շարժվել առաջ: Գուտայի արևելյան շրջաններին մոտենալու ժամանակ իսրայելցիները հատուկ սարքերի օգնությամբ շարքից հանել են տեղանքը պաշտպանող սիրիական բանակի հեռահաղորդակցության միջոցները, ինչի հետևանքով բանակի զորամիավորումները կտրվում են իրենց հրամանատարությունից: Այնուհետև վարձկաններն անցնում են հարձակման, միևնույն ժամանակ Գուտայում շրջափակման մեջ գտնվող ապստամբները փորձում են դուրս գալ շրջափակումից:
Ընդհանուր առմամբ արևելյան Գուտայի շրջափակումը ճեղքելու համար Սիրիայի արաբական բանակի դիրքերի ուղղությամբ ուղարկվել էր շուրջ 5000 մարդ: Չնայած գրոհայինների թվաքանակի մեծությանը, սաուդյան կորդինատորների կողմից մատակարարված ծանր զինատեսակներին, Իսրայելի ցուցաբերած լոգիստիկ աջակցությանը և 300-ից ավելի զոհերին (որոնց 1/3 մասն ազգությամբ ոչ սիրիացիներ են եղել) ապստամբներին հաջողվում է գրավել ընդամենը մի քանի դիրքեր և անցակետեր:
Ճակատային գծում իրավիճակը կայունացնելուց հետո կանոնավոր բանակի և պաշտպանության ազգային բանակի զորքերն անցնում են հակահարձակման
տարածքը վերագրավելու և վարձկանների ենթակայության տակ անցած դիրքերի ամրապնդմանը խոչընդոտելու նպատակով: Չնայած շաբաթվա սկզբում իրականացված երկու այլ հարձակումներինապստամբներին այդպես էլ չի հաջողվում շտկել իրավիճակը:
Փորձագետներն արձանագրում են «իսրայելա-սաուդյան հարձակման» ձախողման փաստը, որի ռազմական նպատակն էր Օտեիբա բնակավայրի վերագրավումը, իսկ քաղաքական նպատակը
Սաուդյան Արաբիայի կողմից հերթական հուսահատ փորձը շտկելու սեփական գործակալների և գործընկերների համար ստեղծված անհարմար իրավիճակը, որոնք պետք է որպես ընդդիմության ներկայացուցիչներ մասնակցեն 2014 թվականի հունվարի 22-ին նախատեսված Ժնև 2 համաժողովին:
Ըստ քաջատեղյակ աղբյուրների, Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային երկու ամիս լրացուցիչ ժամանակ են տվել տիրող իրավիճակում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար: Իր հերթին հիստերիայի մեջ գտնվող Սաուդյան Արաբիան այլևս չի էլ փորձում թաքցնել սիրիական պատերազմում իր ուղղակի մասնակցության փաստը: Հավաստի աղբյուրները վկայում են, որ ապստամբների կողմում կռվող Սաուդյան Արաբիայի քաղաքացիների թիվը հասնում է մի քանի հազարի: Նրանցից շատերը Ալ-Քաիդայի զինյալներ են, որոնք ժամանակին բանտարկված են եղել Սաուդյան Արաբիայում և ազատ են արձակվել` Սիրիայում կռվելու և այնտեղ «իսլամական խալիֆաթ» հաստատելու պայմանով: Նույն աղբյուրների գնահատականներով ռազմական այս օպերացիայի ժամանակ սպանվել է Սաուդյան Արաբիայի մոտ 300 քաղաքացի, մի քանի տասնյակ էլ գերևարվել է:
Վերջին երկու շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիայի բազմաթիվ քաղաքացիներ են սպանվել Լիբանանի հետ սահմանակից Քալամուն շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, երբ սիրիական բանակն ազատագրեց Քարա և Դեր Աթթիա քաղաքները, ինչպես նաև Նաբակ քաղաքի զգալի մասը: Սպանվածների շրջանում շրջանառվում է Մուտլակ ալ-Մուտլակ անունով մեկը, ով սաուդյան թագավորական գվարդիայի բարձրաստիճան սպաներից մեկի որդին է: