Սիրիայի դեմ երեք տարի տևած պատերազմից հետո «Արևմուտքը» մտածված կերպով պատերազմի թատերաբեմը տեղափոխեց Իրաք, իսկ այնուհետև Պաղեստին: Կրոնական և աշխարհիկ կուսակցությունների միջև քաղաքական ակնհայտ հակասությունների հետևում գտնվող տնտեսական ամուր շահերը բացահայտում են այս մարտավարությունը: Լևանում բազմաթիվ խմբավորումներ մի քանի անգամ փոխել են իրենց ճամբարները, սակայն գազի հանքահորերը մնացել են անձեռնմխելի:
Որևէ դաշինքի կողմից ձեռնարկված ցանկացած պատերազմ, դաշինքի յուրաքանչյուր անդամի շահերը բավարարելու համար, ունի բազմաթիվ նպատակներ:
Այս տեսանկյունից Պաղեստինում, Սիրիայում և Իրաքում ներկայումս ընթացող կատաղի մարտերն իրականացվում են Միացյալ Նահանգների կողմից ձևավորված խմբի կողմից նրանց դեմ դիմակայող ժողովուրդների նկատմամբ՝ «ընդլայնված Մերձավոր Արևելքի» (Greater Middle East) վերաձևման ծրագրի շարունակման և էներգառեսուրսների համաշխարհային շուկայի փոփոխման համար:
Այս երկու կետերի հետ կապված կարող է փոխվել երկու բան ՝ գազատարների ուղղությունը և նոր հանքահորերի շարագործումը [1]:
Իրաքի գազատարների նկատմամբ հսկողության համար ընթացող պատերազմը
Սիրիայի նկատմամբ պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ն փորձում է կտրել Թեհրան-Դամասկոս գիծը (NIORDC, INPC) հօգուտ այն միջանցքների, որոնք հնարավորություն են տալիս սիրիական ափով միաժամանակ փոխադրել քաթարյան (Exxon-Mobil) և սաուդյան (Aramco) գազը [2]:
Վճռորոշ քայլն իրականացվեց Իրաքի վրա Իսլամական էմիրության հարձակմամբ, որը երկիրը երկարությամբ բաժանեց և անջատեց մի կողմից Իրանից և մյուս կողմից Սիրիայից, Լիբանանից և Պաղեստինից [3]:
Այս ակնհայտ նպատակը հաստատում է, թե ով է վաճառելու իր գազը Եվրոպայում և հետևաբար ինչ ծավալով և ինչ գնով: Բավական է բացատրել, որ գազի երեք հիմնական արտահանողները (Ռուսաստան, Քաթար և Իրան) կարող են ներգրավվել այս պատերազմում:
Սիրիական գազի յուրացման համար պատերազմը
ՆԱՏՕ-ն ավելացրել է երկրորդ նպատակը՝ Լևանի գազի պաշարների նկատմամբ հսկողության հաստատում, այնուհետև արդյունահանում: Եթե տասնամյակներ շարունակ բոլորը գիտեին, որ Միջերկրական ծովի հարավային մասում՝ Եգիպտոսի, Իսրայելի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի և Կիպրոսի ջրային տարածքներում առկա են գազի ահռելի պաշարներ, ապա 2003 թվականից միայն «Արևմուտքին» էր հայտնի, թե ինչպես են այդ պաշարները բաժանվելու և տարածվելու մայրցամաքով:
Ինչպես ժամանակին պրոֆեսոր Իմադ Ֆավզի Շուեիբին (Imad Fawzi Shueibi) էր բացահայտել [4], նորվեգական Ansis կազմակերպությունը ազգային նավթային ընկերության հետ համատեղ Սիրիայում օրինական հիմունքներով գեոդեզիական աշխատանքներ էր իրականացրել: Ansis-ն աշխատել է նաև մեկ այլ նորվեգական ընկերության՝ Sagex-ի հետ: Երկու ընկերությունները կաշառել էին գաղտնի ծառայությունների մի պատասխանատուի, 3D ձևաչափով գաղտնի կերպով հետազոտություններ իրականացրել և բացահայտել սիրիական պաշարների ահռելի ծավալը: Այդ պաշարներն իրենց մասշտաբներով գերազնացում են Քաթարի ունեցած պաշարները:
Այնուհետև Ansis-ը գնվել էր Լոնդոնում տեղակայված ֆրանս-ամերիկյան Veritas SSGT ընկերության կողմից: Հավաքագրված տվյալներն անմիջապես փոխանցվել էին ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական և իսրայելական կառավարություններին, որոնք դաշինք կնքելով որոշել են կործանել Սիրիան և յուրացնել վերջինիս գազը:
Այն պահից, երբ 2010 թվականին Սիրիան գաղութացնելու գործը Միացյալ Նահանգները վստահեց Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը, նրանք էլ իրենց հերթին ստեղծեցին «Սիրիայի Բարեկամներ» անվանմամբ դաշինքը: Այս դաշինքը 2012 թվականի մայիսին Արաբական միացյալ էմիրություններում, Գերմանիայի նախագահությամբ, հրավիրեց «Տնտեսական վերակառուցման և զարգացման շուրջ աշխատանքային խմբի» նիստ [5]:
Հինգ տասնյակ պետություններ իրար մեջ բաժանում էին ավարը, որին դեռևս չէին էլ տիրացել: Անշուշտ մասնակիցներից շատերը հերքում էին Ansis-ի և Sagex-ի բացահայտումները: Սիրիական Ազգային խորհուրդն այս աշխատանքային խմբում ներկայացված էր Օսամա ալ-Քադիի (Ossama al-Kadi) կողմից, ով նախկինում եղել է British Gas-ի էներգիայի շուկայում ռազմական մարտավարությունների իրականացման պատասխանատուն:
Միայն 2013 թվականի ամռանն էր սիրիական կառավարությունը տեղեկացրել Ansis-ի և Sagex-ի բացահայտումների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես էր Վաշինգտոնը երկիրը ավերելու նպատակով այդ դաշինքը ստեղծել: Այնուհետև, նախագահ Բաշար էլ-Ասադը, դրանց հետագա արդյունահանման համար, պայմանագրեր էր կնքել ռուսական ձեռնարկությունների հետ:
Գազն Իսրայելում, Պաղեստինում և Լիբանանում
Իր հերթին British Gas-ն ուսումնասիրել էր պաղեստինյան պաշարները, սակայն Իսրայելն իր հերթին ընդդիմացել էր դրա արդյունահանմանը՝ վախենալով, որ այդ գումարները կարող են օգտագործվել զենք գնելու նպատակով:
2007 թվականի հուլիսին Քառյակի (ՄԱԿ, Եվրամիություն, Ռուսաստան, ԱՄՆ) նոր հատուկ բանագնաց Թոնի Բլերը Գազայում Marine-1 և Marine-2 գազի հանքահորերի շահագործման թույլտվության ձեռք բերման համաձայնության շուրջ բանակցություններ է վարել պաղեստինցիների և հրեաների հետ: Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայյադը համաձայնվել էր, որ British Gas-ը համապատասխան ռոյալթիները վճարի Լոնդոնի և Վաշինգտոնի կողմից վերահսկվող բանկային հաշիվներին՝ երաշխավորելու համար, որ այդ գումարները կուգտագործվեն բացառապես տնտեսական զարգացման նպատակներով:
Ժամանակին, իսրայելական բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Մոշե Յաալոնը (Moshe Ya’alon) Jerusalem Center for Public Affairs կայքում հրապարակել էր մի սենսացիոն ելույթ, որում ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս համաձայնությամբ հնարավոր չէ խնդիրը կարգավորել, քանի որ վերջին հաշվով Գազայում իշխանության գալու դեպքում Համասը կարող է այդ գումարների մի մասը տնօրինել: Նա եզրակացրել էր, որ միակ միջոցը, ինչը կերաշխավորեր, որ ճակատագրի այդ նվերը չէր ֆինանսավորի Դիմադրությանը, դա «Գազայում Համասին արմատախիլ անելու համար լայնամասշտաբ ռազմական օպերացիայի» իրականացումն է [6]:
2010 թվականի հոկտեմբերին ամեն ինչ էլ ավելի բարդացավ Noble Energy Inc-ի կողմից նոր՝ իսրայելական և լիբանանյան ջրային տարածքներում Léviathan off shore գազի մեգա-հանքահորի բացահայտմամբ, որին պետք է ավելացնել 2001 թվականին British Gas-ի կողմից Tamar հանքահորի բացահայտումը [7]:
Լիբանանը, Հեզբոլլահ խմբավորման ազդեցության տակ, անմիջապես ՄԱԿ-ի հաստատմանը ներկայացրեց և պահանջեց ճանաչել արդյունահանման իր իրավունքները: Մինչ այդ Իսրայելն արդեն իսկ սկսել էր գազն արդյունահանել՝ առանց լիբանանյան կողմի առարկությունները հաշվի առնելու:
Պաղեստինյան գազի համար մղվող պատերազմը
Գազայի վրա իսրայելական ներկայիս հարձակումը հաստատում է մի քանի նպատակների առկայությունը: Առաջին. Մոսադը կազմակերպեց երեք իսրայելցիների առևանգման և մահվան մասին հայտարարությունը, այն նպատակով, որ Քնեսետին թույլ չտրվի «ահաբեկիչներին» ազատ արձակելու մասին օրենք ընդունել [8]: Այնուհետև, ներկայիս Պաշտպանության նախարար, գեներալ Մոշե Յաալոնը, 2007 թվականին իր կատարած վերլուծության հիմա վրա, օգտագործեց այս առիթը Համասի դեմ հարձակում սկսելու համար [9]:
Եգիպտոսի նորընտիր նախագահ, գեներալ Աբդել Ֆատտահ ալ-Սիսին որպես խորհրդական աշխատանքի ընդունեց Թոնի Բլերին, չնայած որ վերջինս հրաժարական էր տվել Քառյակի ներկայացուցչի պարտականություններից [10]: Շարունակելով British Gas-ի շահերի պաշտպանումը՝ նա առաջարկել էր Պաղեստինցիների համար լիովին անընդունելի «խաղաղության ձեռքբերման» իր ծրագիրը՝ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելն այն ընդունել էր: Այս մանևրումն ակնհայտ նպատակ ուներ Ցահալին հնարավորություն ընձեռել իրագործելու «Գազայում Համասին արմատախիլ անելու» իր հարձակման ծրագիրը: Եվ զարմանալի չէ, որ Թոնի Բլերն այս աշխատանքի համար պարգևատրվել է ոչ թե Եգիպտոսի, այլ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից:
Ինչպես միշտ Իրանն ու Սիրիան իրենց զորակցությունը հայտնեցին Պաղեստինյան դիմադրությանը (Իսլամական ջիհադին և Համասին): Այդ կերպ, նրանք Թել-Ավիվին նույնպես ցույց տվեցին, որ ունակ են Պաղեստինում նրան նույնպես ցավ պատճառել, ինչն Իսրայելն արեց Իրաքում Իսլամական էմիրության և Բարզանիների օգնությամբ:
Միայն էներգետիկայի տեսանկյունից իրադարձությունների մեկնաբանումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Քանզի Իսրայելի համար քաղաքական առումով շահեկան չէ Համասի ոչնչացումը, ինչը թույլ է տալիս չեզոքացնել Ֆաթհի դերակատարումը: Սիրիայի շահերից նույնպես չի բխում Համասին օգնության ցուցաբերումը, քանի որ նրանք համագործակցել են ՆԱՏՕ-ի հետ և Սիրիայի դեմ պատերազմում ջիհադիստներ ուղարկել: «Արաբական գարնան» շրջանը, որը պետք է իշխանության բերեր Մահմեդական եղբայրներին (Համասը հանդիսանում է վերջինիս պաղեստինյան թևը) արաբական բոլոր երկրներում ավարտված է: Վերջին հաշվով անգլո-սաքսոնյան իմպերիալիզմը միշտ էլ շարժվել է տնտեսական շարժառիթներից ելնելով, որը պարտադրվում է ի վնաս քաղաքական տրամաբանությանը: Արաբական աշխարհում տևական ժամանակ տիրող երկպառակությունը ոչ թե կրոնական և աշխարհիկ կողմերի միջև է, այլ իմպերիալիզմին Դիմակայող և Համագործակցող կողմերի միջև:
Աղբյուրը՝
[1] «Սիրիայում ընթացող պատերազմը. Պատերազմ էներգառեսուրսների համար» - « La guerre en Syrie : une guerre pour l’énergie ? », ըստ Alexandre Latsa, RIA Novosti/ Ցանց Վոլտեր, 18 սեպտեմբերի 2013 թվ.:
[2] « Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը », ըստ Տիերրի Մեյսանի, Al-Watan/Ցանց Վոլտեր, 23 հունիսի 2014 թվ.:
[3] Նպատակը նորություն չէ, տե´ս . «Սիրիա. ՆԱՏՕ-ն հսկում է գազատարը» - « Syrie : l’Otan vise le gazoduc », «Սիրիա. սև ոսկու փոխարժեքը» « Syrie : la course à l’or noir », ըստ Manlio Dinucci, Թարգմանությունը Marie-Ange Patrizio, Il Manifesto/Ցանց Վոլտեր, 10 հոկտեմբերի 2012 թվ. և 2 ապրիլի 2013 թվ.:
[4] Սիրիա. դիմադրության 10 տարիները, Syrie : 10 ans de résistance, 2014 թվականի հունիսին Տիերրի Մեյսանի կողմից պատրաստված, վեց մասից բաղկացած և սիրիական արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդում: Համացանցում հասանելի է ֆրանկաֆոն հանրության համար նախատեսված տարբերակը: Հաղորդումը գրեթե ամբողջությամբ ֆրանսերեն կամ ֆրանսերեն ենթագրով է, բացառությամբ գեներալ Wesley Clark-ի, Alfredo Jalife-ի և գեներալ Leonid Ivashov-ի հարցազրույցների: Բացի այդ պրոֆեսոր Shueibi-ին, նախքան Ansis-ի և Sagex-ի բացահայտումների մասին տեղեկացվելը, արդեն իսկ տեսակետ էր հայտնել,. «Սիրիան Մերձավոր Արևելքում գազային պատերազմի կենտրոնում» (La Syrie, centre de la guerre du gaz au Proche-Orient), ըստ Imad Fawzi Shueibi-ի, Ցանց Վոլտեր, 8 մայիսի 2012 թվ.:
[5] « «Սիրիայի բարեկամները» նախքան Սիրիան նվաճելը բաժանում են սիրիական տնտեսությունը » « Les « Amis de la Syrie » se partagent l’économie syrienne avant de l’avoir conquise », ըստ German Foreign Policy, Horizons և débats/Ցանց Վոլտեր, 14 հունիսի 2012 թվ.:
[6] « Does the Prospective Purchase of British Gas from Gaza Threaten Israel’s National Security ? », ըստ Lt.-Gen. (ret.) Moshe Yaalon, Jerusalem Center for Public Affairs, 19 հոկտեմբերի 2007 թվ.: « Ya’alon : British Gas natural gas deal in Gaza will finance terror », ըստ Avi Bar-Eli, Haaretz.
[7] « Le bassin du Levant et Israël - une nouvelle donne géopolitique ? », ըստ F. William Engdahl, Ցանց Վոլտեր, 29 մայիսի 2012 թվ.:
[8] «Մոսադի ղեկավարը կանխատեսել էր իսրայելցի երեք պատանիների առևանգումը» « Le chef du Mossad avait prédit l’enlèvement de trois jeunes Israéliens », ըստ Gerhard Wisnewski, Թարգմանությունը Hélène, Ցանց Վոլտեր, 8 հուլիսի 2014 թվ.:
[9] « IDF’s Gaza assault is to control Palestinian gas, avert Israeli energy crisis », ըստ Nafeez Ahmad, The Guardian, 9 հուլիսի 2014 թվ.: « Gaza : le gaz dans le viseur », ըստ Manlio Dinucci, Թարգմանությունը Marie-Ange Patrizio, Il Manifesto/Ցանց Վոլտեր, 17 հուլիսի 2014 թվ.:
[10] «Նախագահ ալ-Սիսին Թոնի Բլերին ընտրել է որպես իր տնտեսական խորհրդատու» « Le président al-Sissi choisit Tony Blair comme conseiller économique », Ցանց Վոլտեր, 3 հուլիսի 2014 թվ.: