Թուրքիայի ոստիկանության, արդարադատության համակարգի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմակայությունը շարունակվում է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից: Երբ թուրքական ոստիկանությունը, փողերի լվացման համար, ձերբակալեց երեք նախարարների որդիներին և խոշոր բանկերից մեկի նախագահին, վարչապետն անմիջապես հայտարարեց, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Hizmet իսլամական շարժման հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից իր դեմ ծրագրված դավադրություն: Վարչապետ Էրդողանը զբաղեցրած պաշտոններից ազատեց ավելի քան 2000 պաշտոնյաների, որոնց թվում Ստամբուլի ոստիկանության 350 սպաներ և 15 ոստիկանապետեր:
Հետաքննությունից պարզ դարձավ Էրդողանի և Յասսին էլ-Քադիի (Ալ-Քաիդայի բանկիր) միջև գոյություն ունեցող անձնական կապերի մասին: Բերված փաստերի համաձայն վարչապետը պետական միջոցներ է յուրացրելՍիրիայում և Իրաքում Ալ-Քաիդային ֆինանսավորելու նպատակով: 2014 թվականի հունվարի 14-ին ոստիկանության կողմից խուզարկություններ իրականացվեցին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը պատկանող IHH (Humanitarian Relief Foundation) մարդասիրական կազմակերպության գրասենյակներում, որոնց արդյունքում Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալվեց 23 հոգի: Humanitarian Relief Foundation-ը (IHH) հանրությանը հայտնի դարձավ 2010 թվականի հունիսին կազմակերպած «Ազատության նավատորմիղով», որն անօրինական ձևով զննության ենթարկվեց Միջերկրական ծովում իսրայելական զինուժի կողմից: Մավի Մարմարա նավի անձնակազմի մեջ է եղել նաև ԿՀՎ (CIA) իռլանդացի գործակալ Մեհդի ալ-Հարաթին: Ալ-Հարաթին Լիբիայի պատերազմի ժամանակ Ալ-Քաիդայի խմբավորումների հրամանատարն էր (շտաբ կայանը Տրիպոլիի Rixos հյուրանոց), այնուհետև ՆԱՏՕ-ի կողմից նշանակվել է Տրիպոլիի ռազմական հրամանատարության ղեկավարի տեղակալ: 2011 թվականի հոկտեմբերին հրաժարական տալով ջիհադ իրականացնելու նպատակով մեկնեց Սիրիայի հյուսիս:

IHH-ի վեց նահանգային գրասենյակների խուզարկության ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Հալիս Բ.-ին, որը կասկածվում է Թուրքիայում Ալ-Քաիդայի ղեկավար լինելու մեջ և Իբրահիմ Ս.-ին` «Մերձավոր Արևելքի» կազմակերպության հրամանատարի տեղակալին:

Այս գործողություններից ընդամենը երկու ժամ անց վարչապետը պաշտոնանկ արեց հակաահաբեկչության ոստիկանության երկու ղեկավարների:

Թարգմանություն
Արեգ Մանասյան