Ժնև 2 համաժողովին սիրիական ընդդիմության ներկայացվածության հարցը կարող է անհեթեթ թվալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոնտրոյում արդեն տեղի է ունեցել բացման արարողությունը: Այնինչ սա շարունակում է մնալ հիմնական հարցերից մեկը: Տեսախցիկների առջև ելույթ ունեցող Ազգային կոալիցիայից հեռացել են գրեթե բոլորը և այն այլևս Սիրիայում որևէ հետևորդ չունի: Համաժողովին վերջինիս մասնակցությունը Սաուդյան Արաբիային բավարարելու նպատակ էր հետապնդում: Ազգային կոալիցիան, շտապ կերպով, պետք է իր տեղը զիջի այլ խմբերին:
Ժնև 2-ի բացման նիստը, ընդհանուր առմամբ, դիվանագիտական համաժողովի հետ որևէ ընդհանուր կապ չունի: Այն համաշխարհային հեռուստատեսություններով հեռարձակվող մեծ շոու է: Իրականում, յուրաքանչյուր հանդես եկող հիմնականում խոսքն ուղղում էր իր երկրի կամ դաշնակիցների հանրային կարծիքի որոշակի խմբերին:
Սիրիայի պատվիրակությունը հանդես եկավ երկար խոսքով, մինչդեռ ընդդիմությունն իր ելույթում, ամերիկյան պատվիրակության վառ արտահայտված աջակցությամբ, պահանջում էր նախագահ էլ-Ասսադի հրաժարականը: Այս ամենից հետո կարող ենք եզրակացնել, որ Դամասկոսը պետք է հրաժարագիր ներկայացներ:
Այնուամենայնիվ, արևմտյան մամուլն այս պատրանքով կուրության չմատնվեց: Անգամ այն ժամանակ, երբ Ջոն Քերին պաշտոնապես հաստատեց, որ հնարավոր չէ պատկերացնել Բաշար էլ-Ասսադին անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում, նրա գրասենյակի անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեցին, որ Սիրիան առանց էլ-Ասսադի ավելի վատ վիճակում կհայտնվի, քան նրա հետ: Նրանք ևս մեկ անգամ հիշատակեցին New York Times-ում դեսպան Ռայան Քրոերի բերած փաստարկները: Ուստի բոլորի համար պարզ դարձավ, որ պետքարտուղարի ելույթն ուղղված էր իր սաուդյան դաշնակիցներին հանգստացնելու և ոչ թե դրա իրագործմանը:
Ազգային կոալիցիայի պատվիրակությունը համոզիչ կերպով պնդում էր «ռեժիմի կողմից կատարված հանցանքների» մասին և պահանջում իրենց հանձնել ողջ իշխանությունըպարտավորվելով հարգել փոքրամասնությունների իրավունքները: Սակայն հուզական ելույթը չէր կարող դիմակայել մի քանի րոպեանոց բանավեճին: Այնուհետև, հիմնվելով երկու օր առաջ հրապարակված զեկույցի վրա, պարոն Ջարբան մեղադրեց կառավարությանը 11 000 մարդու կտտանքի ենթարկելու մեջ
այն ներկայացնելով որպես «անկախ զեկույց», այնինչ այս ամենն քաթարյան քարոզչության կողմից պատրաստված հերթական փաստաթղթերից մեկն է: Կարող ենք օրինակ հարց տալ, թե ինչու± Կոալիցիան ապագայում պետք է հարգի փոքրամասնության իրավունքները, եթե պատերազմի ընթացքում նրանց կտտանքների է ենթարկել:
Հերթական անգամ, ավարտելով իր թատերականացումը, պրն Ջարբան հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու բանակցություններինչհստակեցնելով, թե իր բացակայության ժամանակ ով է պատվիրակությունը ղեկավարելու:
Այս դեպքում էլ արևմտյան մամուլը հասկացավ, թե ինչումն է բանը: Եթե պարոն Ջարբան հրաշալի կարդում է իր հովանավորների կողմից գրված ճառերը, ապա նա աշխատելու համար այդքան ուժ չունի: Մինչդեռ սիրիական պատվիրակությունը բաղկացած է բացառապես բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետներից: Պարոն Ջարբայի վիճակն այնքան էլ նախանձելի չէ. նա պարտված պատերազմում հաղթողի դերում էր հանդես գալիս, իրավունք էր վերապահում խոսել իրեն մերժող ժողովրդի անունից: Հիմնական աջակիցները հեռացել են իրենից, արտաքսման մեջ գտնվող կառավարությունը հրաժարական է տվել
մենակ թողնելով Մուսուլման եղբայրներին և Սաուդյան Արաբիային:
Բոլորն էլ հիշում են Սերգեյ Լավրովի առաջին ելույթը: Նա հստակորեն նշեց, որ Ժնև 1-ի պաշտոնական հայտարարությունը և Անվտանգության Խորհրդի 2118 բանաձևը, որոնց վրա հիմնվում է համաժողովը, նախատեսում է, որ սիրիական քաղաքական բոլոր խմբերը պետք է ներկայացված լինեն Ժնև 2-ին: Ուստի, Վաշինգտոնի պահանջով, հրավիրվեցին Կոալիցիայի տրոհումից մնացած մյուս ուժերը: Նախարար Լավրովը հստակ ակնկալում է, որ չնայած բացման նստաշրջանի բացակայությանը, ներքին հայրենասիրական ընդդիմությունը կմիանա բանակցային գործընթացին:
Եվ միմիայն այդ ժամանակ կսկսվի իրական համաժողովը: